Armenia

«Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Lragir - Dom, 26/01/2020 - 22:17

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին մայրաքաղաքային երկու թիմեր` «Ռոմա»-ն և «Լացիո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում գրացվեց խաղաղ արդյունք` ոչ-ոքի (1:1): «Գայլերի»-ի կազմում աչքի ընկավ Ջեկոն, իսկ «Լացիո»-ից գոլը խթեց Աչերբին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի հայտացուցակից բացակայում էր վնասվածքի պատճառով:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով:

Categorie: Armenia

Օրացույց. 27-ը հունվարի. Շտապ օգնության մեքենաները վառելիք չունեն (տեսանյութ)

A1Plus - Dom, 26/01/2020 - 22:07
Շտապ օգնության մեքենաները վառելիք չունեն
Categorie: Armenia

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը

Lragir - Dom, 26/01/2020 - 21:17

Քիչ առաջ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ սեփական ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը: 

Բրայանտի ուղղաթիռը վայր է ընկել Կալաբասաս քաղաքում: Բոլոր 5 ուղևորները մահացել են:

Հիշեցնենք, որ 41-ամյա Բրայանտն իր ամբողջ կարիերան անց էր կացրել Լոս Անջելես Լեյքերսի կազմում՝ 5 անգամ նվաճելով NBA-ի չեմպիոնի կոչումը:

Categorie: Armenia

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, 2-ում՝ առաջընթաց. Բագրատյան

Lragir - Dom, 26/01/2020 - 20:57

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական “թավշյա” հեղափոխության գնահատականը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է։ Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայումս աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառնում բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը։ DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28։

Հաջորդը մրցունակության ինդեքսն է։ Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն։ Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևէջներ են եղել։ Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին 82-րդը, իսկ 2014-ին 79-րդը և 2013-ին՝ 85-րդը։ Չնչին առաջընթաց կա։ Ոչ մի հեղափոխություն չկա։ Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է։

Իննովացիայի ինդեքս։ Այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ։ Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ “առաջանցիկ” զարգացման ստերն է բացահայտում։

Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել. 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։ Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները։

Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։ Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից “թաքցրել” է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, “տեղական” Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, “համագործակցում” է ՀՀ բյուջետային միջոցների հետ։ Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած “առաջընթաց”ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում։

Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում “թավշյա” հեղափոխությունն արձանագրել հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց։

Categorie: Armenia

«Ռոմա» - «Լացիո» հռոմեական դերբիում գրանցվեց ոչ-ոքի

A1Plus - Dom, 26/01/2020 - 20:34
Թիմերը պահպանեցին իրենց տեղերը:
Categorie: Armenia

Նիկոլ Փաշինյանը սենսացիոն թիվ հրապարակեց. ներքին դիմակայությունը սրվում է

Lragir - Dom, 26/01/2020 - 20:31

ՀՀ կառավարությանը 1,5 տարվա ընթացքում հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը, ասել է Նիկոլ Փաշինյանը:

505,4 միլիարդ դրամը ավելի քան մեկ միլիարդ դոլար է: 2012 թվականից մինչեւ 2018 թ., այսինքն 6 տարում ՀՀ բյուջեի եկամուտները աճել են այնքան, որքան ընդամենը վերջին 1,5 տարում:

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները քննադատում են տնտեսական քաղաքականությունը, նշելով, որ ներդրումները նվազել են եւ գրեթե չկան, տնտեսական աճի ներկայացվող տվյալներն իրականում «որակական աճի» մասին չեն վկայում, եւ այլն: Այս քննադատությունները խոշոր հաշվով տեղին են, եւ առաջանում է հետաքրքիր հարց. այդ դեպքում ինչի՞ հաշվին է հավաքվել այդ 1 միլիարդ դոլարը, եթե որակական աճ չկա, հարկերը չեն բարձրացել, եւ այլն:

Այդ դեպքում ստացվում է, որ այդ փողը հավաքվել է ներքին ռեզերվների հաշվին: Դա էլ նշանակում է, որ տնտեսության մի զգալի հատված դուրս է եկել ստվերից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ երկրում տարեկան գոյանում էր մոտ 1 միլիարդ դոլար «սեւ փող», եւ նկատի ունենալով նախկին վարչակարգի «տնտեսական մոդելի» առանձնահատկությունները, կարելի է կռահել, թե ինչպես էր բաշխվում այդ փողը:

Միջազգային տարբեր կառույցներ իրենց զեկույցներում նշել են, որ վերջին տասնամյակներին Հայաստանից անօրինական դուրս է բերվել 10-12 միլիարդ դոլար: Եթե սրան էլ գումարենք Վերահսկիչ պալատի երբեմնի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որ բյուջեի ծախսերի 70 տոկոսը ռիսկային է, պատկերը կամբողջանա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրից թալանված փողը վերադարձնելու մասին: Արդյոք ներկայիս ներքաղաքական դիմակայությունը խորքում հենց այդ խնդրով է պայմանավորված, ընդ որում՝ ոչ միայն ներկա-նախկին տիրույթում: Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ դասական կլեպտոկրատիա հիշեցնող նախկին վարչակարգին հետաքրքրում են Ղարաբաղի խնդիրը, օրինականությունը, սահմանադրականությունը եւ այլն: Այլապես չէին բանակցի Ղարաբաղը հանձնելու տարբերակի շուրջ, չէին կեղծի ընտրություններ, չէին կնքի գազային նման պայմանագիր եւ այլն:

Այս խնդիրը դեռ շատ ջուր է քաշելու, հայ փորձագետներից ոմանք արդեն խոսում են հնարավոր ցնցումների մասին: Սեփականության խնդիրը լուրջ, հիմնարար խնդիր է, եւ նոր իշխանությանը չհաջողվեց ինստիտուցիոնալ լուծում տալ այս խնդրին: Օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ պատճառներով՝ արդեն էական չէ:

Categorie: Armenia

Նոր կորոնավիրուսի, Հայաստանի՝ վիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումների և գրիպից խուսափելու պարզ կանոնների մասին

Aravot - Dom, 26/01/2020 - 20:00
Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։ Վերջին …
Categorie: Armenia

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

A1Plus - Dom, 26/01/2020 - 19:58
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։
Categorie: Armenia

5 միլիոն մարդ հասցրել է հեռանալ կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանից նախքան մեկուսացումը

Lragir - Dom, 26/01/2020 - 19:38

Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղ բռնկվել է նոր կորոնավիրուսը, 5 միլիոն մարդ է հեռացել նախքան մեկուսացման միջոցառումները: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Ուհանի քաղաքապետին: Վերջինս ասել է, որ մարդիկ հեռացել են թե վիրուսի վախից, թե լուսնային օրացույցով Նոր տարվա տոների կապակցությամբ: Այժմ քաղաքում մնացել է 9 միլիոն մարդ:

Այս պահի դրությամբ Ուհանում բժշկական հսկողության տակ է մոտ 2700 մարդ: Վիրուսից արդեն մահացել է 56 մարդ: Սպասվում է, որ կհաստատվի ևս 1000 հոգու վարակվելու փաստը:

Բժիշկները պարզել են, որ վիրուսը վարակիչ է նաև ինկուբացիոն փուլում, ինչը զգալի բարդացնում է դրա տարածման կանխարգելումը:

Categorie: Armenia

Այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան

Aravot - Dom, 26/01/2020 - 19:10
Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը: Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ
Categorie: Armenia

«էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած տղամարդը կալանավորվել է

Lragir - Dom, 26/01/2020 - 18:58

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյորանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:

Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը)  2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով:

Categorie: Armenia

Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն՝ Բանակի օրվա առիթով

Aravot - Dom, 26/01/2020 - 18:45
Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ …
Categorie: Armenia

Թե ինչպես է Հրայր Թովմասյանն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

A1Plus - Dom, 26/01/2020 - 18:34
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է կարճ տեսանյութ:
Categorie: Armenia

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչ՝ Ջրվեժ գյուղի ամառանոցներից

A1Plus - Dom, 26/01/2020 - 18:24
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Categorie: Armenia