Aravot

English French German Italian Portuguese Russian Spanish
Subscribe to Aravot feed
Aravot.am-ը առցանց լրատվական կայք է, որտեղ կգտնեք թարմ նորություններ և վերջին լուրեր Հայաստանից (lurer, norutyunner)
Updated: 1 day 6 hours ago

Պուտինը՝ Փաշինյանին. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ»

Fri, 26/11/2021 - 20:59
Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք՝ Ռուսաստանում: Եվ ինչպես մենք մեր եռակողմ հանդիպումից հետո նշեցինք, և …
Categories: Armenia

Իրականում փակված է Արցախյան հիմնախնդիրը, մենք այլևս զբաղվում ենք Սյունյաց հիմնախնդրով. Վլադիմիր Մարտիրոսյան

Fri, 26/11/2021 - 20:55
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի բառով «Оливковая ветвь» կոչված հանդիպման մասին: ՀՀ իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, ստեղծելով այլևս նախադեպ, որ Հայաստանի և  Ադրբեջանի միջև այլևս չկա Արցախ, ավելին՝ փաստացի գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր: Բոլոր խնդիրները փաստացի այլևս տեղափոխված են Հայաստան Ադրբեջան հակամարտության դաշտ: Չկա Արցախ: …
Categories: Armenia

Կապիտուլյացիան իրավական կատեգորիա չէ

Fri, 26/11/2021 - 20:50
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այդ հայտարարությունը գնահատվեց որպես կապիտուլյացիոն պայմանագիր։ Թեեւ իշխանության ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե դա կապիտուլյացիա չէր, ընդդիմադիր գործիչներն ու պատգամավորներն էլ իրենց հռետորաբանության մեջ շարունակում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել կապիտուլյանտ, իսկ մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված։ Մեդիայում էլ հղում անելով այս արտահայտություններն …
Categories: Armenia

Ձիթենու ճյուղեր Պուտինից՝ Փաշինյանին և Ալիևին. (Տեսանյութ)

Fri, 26/11/2021 - 20:40
Այսօր Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարության ներկայացման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղեր նվիրեց: «Ինձանից ձախ դուք տեսնում եք մեր նվերը և´ հայ ընկերներին, և´ ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարեկեցություն: Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն …
Categories: Armenia

«Հայաստան» դաշինքի՝ կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը

Fri, 26/11/2021 - 20:33
Հարգելի գործընկերներ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարություն էինք տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին և տեղեկացրել, որ այս փուլում պահանջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Ստորև ներկայացնում ենք կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը: Կառավարությանը՝ Այն պետական մարմինների …
Categories: Armenia

«Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը, այս հայտարարությունը ստորագրելով». Ավետիք Չալաբյան

Fri, 26/11/2021 - 20:23
«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համոզված եմ, որ շատերդ օրվա ընթացքում սրտատրոփ սպասվել եք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Սոչիում, և այս պահին փորձում եք հասկանալ, թե իրականում ինչ ենք մենք ստացել։ Իմ արագ վերլուծությունը ցույց է տալիս մի քանի բան՝ ա) այս փաստաթղթում որևէ խոսք չկա նրա մասին, թե …
Categories: Armenia

«Վերահաստատում եմ Հայաստանի և ՀՀ կառավարության պատրաստակամությունը, որը ժողովրդից մանդատ է ստացել՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու». Նիկոլ Փաշինյան

Fri, 26/11/2021 - 20:13
ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է. «Վլադիմիր  Վլադիմիրի, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի …
Categories: Armenia

«Եթե մենք բոլորս պետք է խորտակվենք, ի՞նչ տարբերություն այս կամ այն քաղաքական ուժին սիրո՞ւմ եք, թե չեք սիրում». Արա Զոհրաբյան

Fri, 26/11/2021 - 20:03
Արա Զոհրաբյանի խոսքով, որեւէ քաղաքական ուժի չեն մերժելու, որոնք կհամախմբվեն հայրենիքի փրկության գաղափարի շուրջ
Categories: Armenia

Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությունը

Fri, 26/11/2021 - 19:55
Կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի …
Categories: Armenia

Վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը

Fri, 26/11/2021 - 19:44
Նոյեմբերի 26-ին Երևանի Աբովյան 62 հասցեում պաշտոնապես վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը։ Վերաբացմանը ներկա էր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը։  
Categories: Armenia

Հիմա նրա ողջ ազգուտակը՝ քավորից մինչև աներորդի, իրենց ուրույն տեղերն են զբաղեցնում պետական, տեղական ինքնակառավարման և բազմաթիվ այլ ոլորտներում. «168 ժամ»

Thu, 25/11/2021 - 06:30
Նիկոլ Փաշինյանը նախկիններին քննադատում էր ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու համար:
Categories: Armenia

Պայքարող իշխանությունը մի ակնթարթում չէր զիջի Արցախին պատկանող Կովսականից ու Սանասարից մնացած հողերը, որոնց հանձնման մասին նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա. «Փաստ»

Thu, 25/11/2021 - 06:00
Ու քանի որ այդ տարածքների համար կռիվ չեն տվել ու զինված ուժերը Փաշինյանի հրամանով կիլոմետրերով հետ են քաշվել, հակառակորդը հասկացել է, որ գործ ունի զիջողական ու պարտության արդյունքում բարոյալքված իշխանությունների հետ, որոնք այլևս ընդունակ չեն կռիվ տալու։ Դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը սահուն, առանց որևէ խոչընդոտի հանդիպելու ներխուժեցին Հայաստանի տարածք։
Categories: Armenia

Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը

Wed, 24/11/2021 - 22:10
Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։
Categories: Armenia

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն

Wed, 24/11/2021 - 20:55
Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ընկերության  ավագ իրավաբան, փաստաբան  Անի Մուրադյանը, հանդես գալով որպես Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ, հայցադիմում էին ներկայացրել դատարան պահանջելով հրեքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Մասնավորապես՝ որպես զրպարտություն էր դիտարկվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք կապված էին Վահագն Վերմիշյանի կողմից հանցավոր արարքներ կատարելու հետ։ Նշված գործով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է …
Categories: Armenia

Եթե ՀԱՊԿ-ն ամբողջությամբ բավարարեր մեր դիմումը, նոյեմբերի 16-ը չէր լինի․ Վահագն Ալեքսանյան. «Ա1+»

Wed, 24/11/2021 - 20:50
«Մենք վստահ էինք, որ այդ հոդվածն ամբողջությամբ բավարարելուց հետո Ադրբեջանը զերծ կմնար նոյեմբերի 16-ի էսկալացիայից։ Նոյեմբերի 16-ը չէր լինի, գուցե Գեղարքունիքի և Սև լճի հատվածից  էլ ետ կգնային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Հայաստանի սահմանը խախտելու պատճառով ՀԱՊԿ-ի արձագանքին։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ի հարձակմանը, …
Categories: Armenia

Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Նիկոլայ Բորդյուժա. «Sputnik Արմենիա»

Wed, 24/11/2021 - 20:45
Բորդյուժայի կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերն անթույլատրելի են. չէ՞ որ լուծումների որոնման քաղաքակիրթ ձևեր կան։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր լուծված համարել չի կարելի. Sputnik–ի լրագրող Արմեն Գասպարյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ԽՍՀՄ-ի չավարտվող փլուզման շարունակությունն է։ Սկզբունքորեն ՀԱՊԿ–ը կարող …
Categories: Armenia

Շահեն Շահինյան․ «Ովքեր պնդել են, որ սահմանազատումը պետք է իրականացվի 70-ականների քարտեզներով, չեն ներկայացրել դրանց հիմքերը»

Wed, 24/11/2021 - 20:40
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանելով լրագրողների եւ ՀԿ-ների՝ իրենց ուղղված հարցերին, անդրադարձավ սահմանազատմանն եւ սահմանագծմանն, ասելով․«Համացանցում ինչքան քարտեզ ի հայտ է գալիս եւ հնչում են պնդումներ, որ ա՛յ տեսեք Սովետական Հայաստանի սահմանից ներս է այս տարածքը, մենք այդ հայտարարության հեղինակներին սիրով եւ հարգանքով հրավիրում ենք եւ ասում ենք՝ խնդրում ենք իրավական հիմքերը ներկայացրեք: …
Categories: Armenia

Պուտինի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ կայցելի Շուշի

Wed, 24/11/2021 - 20:30
Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ գալիք տարվա գարնանը կամ ամռանը կայցելի Շուշի: «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա ասել է, որ այդ այցն իր կյանքում շատ կարևոր իրադարձություն կլինի: «Առաջին անգամ Շուշա քաղաքում ես եղել եմ 2009թ. Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ՝ երեք դեսպանների առաքելության շրջանակում: Այդ ժամանակ մենք …
Categories: Armenia

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս, հոգեբույժների խիստ պակաս

Wed, 24/11/2021 - 20:25
Արձանագրված լուրջ խնդիրներ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում
Categories: Armenia

Վլադիմիր Պուտինը Շարլ Միշելի հետ քննարկել է Արցախի հարցը

Wed, 24/11/2021 - 20:20
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Միշելի խնդրանքով Պուտինը նրան տեղեկացրել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ թվում՝ խաղաղ կյանքի դասավորման և Հարավային …
Categories: Armenia